Զիդան. ««Ռեալը» ֆուտբոլի պատմության ամենակարևոր ակումբն է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ակումբի մեծության մասին:

«Ինձ չի անհանգաստացնում, թե մարդիկ ինչ են ասում մեր ցուցադրած խաղի գրավչության մասին: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի:

Մեր նպատակն է բոլոր խաղերում ցուցադրել, թե որքան ուժեղ ենք: «Ռեալը» ֆուտբոլի պատմության ամենակարևոր ակումբն է»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Marca-ն:

Հիշեցնենք, որ «սերուցքայինները» գլխավորում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակը և շատ մոտ են չեմպիոն դառնալուն:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով