Հայաստանում ֆուտբոլիստից կտրուկ մարզիչ դարձած լեգիոներ . «Տեղեկատվությունն այնքան շատ է»

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուրարտուի» նորեկ Իգոր Պադերինը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել ու արդեն սկսելու է մարզչական գործունեություն ծավալել ակումբի ակադեմիայում։ Պադերինը երևանյան ակումբի պաշտոնական կայքից հետ զրույցում խոսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլն ավարտելու և առաջիկա ծրագրերի մասին․

ԿԱՐԻԵՐԱՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Երկարամյա վնասվածքները մշտապես չեն թողնում վերականգնվել ու նորմալ մարզվել: Անընդհատ վիրահատություններ, ցավեր: Ուստի որոշեցի ավարտել կարիերաս, բայց ցանկացա մնալ ֆուտբոլում: Ես ամբողջ կյանքս եմ եղել ֆուտբոլում՝ 5 տարեկանից: Որոշեցի միանգամից զբաղվեմ մարզչական գործունեությամբ։ Շուտ սկսեմ՝ արագ փորձ ձեռք կբերեմ: Ես կարծում եմ, որ սա միայն օգուտ կլինի։ Շնորհակալ եմ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը, որ ինձ նման հնարավորություն են ընձեռնել։ Կփորձեմ ամեն ինչ անել՝ նոր պաշտոնում ինձ լավագույնս դրսևորելու ու սպասելիքներն արդարացնելու համար»:

ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

«Այժմ ես հարմարվում եմ նոր կարգավիճակիս: Մարդիկ ամբողջ կյանքում են սովորում մարզչական հմտությունները, իսկ ես մի քանի օր է, ինչ այս կարգավիճակում եմ, այնքան շատ է տեղեկատվությունը: Այնպես որ, հիմա պետք է աշխատել գլխով, նախկինում կարևորը ֆիզիկականն էր, ոտքերը, վազել, ցատկել․․․ Հիմա ավելի շատ պետք է մտածել: Ինձ համար ամեն ինչ նոր է, կամաց-կամաց ու առանց շտապելու ծանոթանում եմ այս աշխատանքին»:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

«Գաղափարներ շատ ունեմ, բայց ամեն ինչ պետք է լինի ըստ հերթականության: Մի քանի օր է անցել, դեռ պետք է հասկանալ՝ ինչն ինչ է: Ես 25 տարի ֆուտբոլ եմ խաղացել, իսկ հիմա ես կանգնած եմ ու կողքից եմ հետևելու: Դժվար է, իհարկե, բայց պետք է ամեն ինչ անել առաջադրված սպասելիքներն արդարացնելու համար»։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով