Շքեղ գոլից հետո կամային հաղթանակ «Տոտենհեմ» – «Արսենալ» դերբիում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում կայացել է «Տոտենհեմ» – «Արսենալ» լոնդոնյան դերբին: Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմն առավելության է հասել 2:1 հաշվով:

16-րդ րոպեին Ալեքսանդր Լյակազետը հեռահար, հիասքանչ հարվածով առաջ է մղել «զինագործներին»: Ընդամենը 3 րոպե անց Սեադ Կոլոշինացի «նվերից» օգտվել է Սոն Հյոն-Մինը և պատասխան գոլը հեղինակել: Որոշիչ է դարձել 81-րդ րոպեին կորեացու փոխանցումից հետո Տոբի Ալդերվեյրելդի գլխով խփած գնդակը:

«Տոտենհեմը» վաստակել է 52 միավոր, շրջանցել «Արսենալին» և բարձրացել 7-րդ տեղ: Միկել «Արտետայի» թիմն ունի 50 միավոր:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով