Չեմպիոնական պայքարի նոր հավակնորդի դարպասին երկու 11-մետրանոց նշանակվեց. Ռոնալդուն անվրեպ էր (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրի կենտրոնական խաղում կարող էր չեմպիոնական պայքարը կտրուկ սրվել, սակայն ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող «Ատալանտան» չկարողացավ հաղթել «Յուվենտուսին»: Գրանցվեց 2:2 հաշվով ոչ-ոքի:

Ջան-Պյերո Գասպերինիի թիմը երկու անգամ հաշվի մեջ առաջ էր, սակայն թուրինցիների օգտին 2 անգամ 11-մետրանոց նշանակեցին ձեռքին գնդակի պատահական հպման պատճառով: Երկու դեպքում էլ Կրիշտիանու Ռոնալդուն գերվստահ մոտեցավ նշակետին և չվրիպեց: Երկրորդը` 90-րդ րոպեին:

Բերգամոցիների կազմում աչքի ընկան Դուվան Սապատան և Ռուսլան Մալինովսկին:

Եթե «Ատալանտան» հաղթեր «ծեր սինյորային», նրանց միջև միավորների տարբերությունը կկրճատվեր մինչև 6-ը: Իսկ այժմ «Յուվենտուսը» 76 միավոր ունի և վստահորեն առաջին տեղում է, իսկ Գասպերինիի թիմը երրորդ հորիզոնականում է 67 միավորով:

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball