«Ռոման» վստահորեն հաղթեց նախավերջին տեղի թիմին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ռոման» 3:0 հաշվով արտագնա հաղթանակի է հասել «Բրեշիայի» նկատմամբ:

«Գայլերի» կազմում աչքի են ընկել Ֆեդերիկո Ֆասիոն, Նիկոլա Կալինիչը և Նիկոլո Ջանյոլոն:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը բաց է թողել որակազրկման պատճառով:

Պաուլու Ֆոնսեկայի թիմը վաստակել է 54 միավոր և զբաղեցնում է հինգերորդ տեղը: «Բրեշիան» 21 միավորով նախավերջին հորիզոնականում է:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով