Վահագն Այվազյան. «Սպասում եմ առաջարկների»

Հունիսի վերջին օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Ուրարտուի» կիսապաշտպան Վահագն Այվազյանը երկկողմ համաձայնութամբ հեռանում է ակումբից: Տուգանային հարվածների վարպետը դեռ նոր թիմ չունի: Sportx.am-ը զրուցեց 28-ամյա ֆուտբոլիստի հետ այդ և այլ թեմաների շուրջ:

Այվազյանն այնպես հրաժեշտ տվեց «Ուրարտուին», որ կարծես մտադիր չէ այլևս վերադառնալ: Սակայն մեզ հետ զրույցում նա այդ հարցի վերաբերյալ միանշանակ պատասխան չտվեց:

««Ուրարտուն» ինձ համար երկրորդ տան նման է: Միշտ կսիրեմ այդ ակումբը: Ապագայի հետ կապված կանխատեսումներ չեմ կարող անել»:

«Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո Ալեքսանդր Գրիգորյանը բազմաթիվ որոշումներ է կայացրել, որոնցից մի քանիսն անհասականելի էին: Դրանցից մեկը Վահագն Այվազյանին գրեթե խաղաժամանակ չտրամադրելն է: Երբ լրագրողները հարցնում էին նրան այդ մասին, հրաժարվում էր մեկնաբանել` պարզապես նշելով, որ դա նրա որոշումն է: Վահագնը նույնպես չցանկացավ բացահայտել պատճառները:

«Մարզիչը գոհ էր իմ աշխատանքից: Ես իմ ուժերի ներածին ճափով ամեն ինչ արել եմ, որ գտնվեմ լավ մարզավիճակում և օգուտ տամ թիմին: Ֆուտբոլում ամեն ինչ պատահում է, պետք է առաջ շարժվել: Եթե նա հրաժարվում էր բացատրել խաղաժամանակ չտրամադրելու որոոշման պատճառը, ես կհարգեմ նրա այդ որոշումը և նույնպես կհրաժարվեմ մանրամասնել այդ թեման»:

Այդուհանդերձ, հաճախ աջ պաշտպան դարձող կիսապաշտպանը մի քանի խոսք ասաց յուրահատուկ բնավորությամբ մասնագետի մասին.

«Յուրաքանչյուր մարզիչ ունի իր ուժեղ և թույլ կողմերը: Գրիգորյանը նույնպես բացառություն չէ: Կարող եմ ասել, որ նա շատ հետաքրքիր և տարբերվող մասնագետ է»:

Ավելի ակտուալ հարց է, թե ֆուտբոլիստը որտեղ է շարունակելու կարիերան: Ձմռանը նա «Լոռիին» էր միացել, բայց չէր կարողացել այնտեղ խաղալու իրավունք ստանալ: Վանաձորյան ակումբ վերադառնալու, և ընդհանրապես նրա հաջորդ թիմի մասին Այվազյանը նշեց.

««Լոռի» վերադա՞րձը: Սպասում եմ առաջարկների: Դեռ հստակություն չկա: Իհարկե, կդիտարկեմ նաև արտասահմանում կարիերաս շարունակելու տարբերակ, եթե առաջարկ լինի:

Ի դեպ, «Լոռիում» Վահագնը չխաղաց, որովհետև ընթացիկ մրցաշրջանում դա նրա երրորդ ակումբն էր, ինչը ՖԻՖԱ-ի օրենքներով արգելվում է: Զարմանալի է, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ:

«Անկեղծ ասած` ես տեղյակ չէի այդ օրենքի մասին: Երբ իմացա, արդեն ստրագրել էինք պայմանագիրը»:

Իսկ նման խառնաշփոթի պատճառներից մեկն այն էր, որ աշնանը հայ ֆուտբոլիստը «Ուրարտուից» տեղափոխվել էր Օմանի «Ալ-Նասր»: Մեզ հետաքրքիր էր, թե ինչպես հայ ֆուտբոլիստի համար կարող է տրանսֆերի նման անսովոր տարբերակ առաջանալ:

«Կա մի գործակալ Բահրեյնից, ով հետևում է իմ խաղին: Նա առաջարկեց «Ալ-Նասր» տեղափոխվելու տարբերակը: Այդպես էլ գործարքը ստացվեց: Ես վաղուց էի Հայաստանում խաղում, բայց արտասահմանից առաջարկներ չէի ստանում: Երբ այս տարբերակը եղավ, որոշեցի ընդունել»:

Այվազյանը նաև պատմեց, թե ինչպիսին էր կյանքն ասիական այդ երկրում.

«Օմանում կյանքը միապաղաղ էր: Շոգ եղանակի պատճառով մարդիկ տանից դուրս էին գալիս հիմնականում երեկոյան: Առանձնապես զբաղվելու բան չկար: Ես գրեթե միշտ տանն էի լինում: Այնտեղ հայերի ընդհանրապես չեմ հանդիպել»: 

«Ալ-Նասրում» վերաբերմունքը լավ է եղել լեգիոների նկատմամբ, բայց համագործակցությունը կարճ տևեց.

«Ընհանուր առմամբ` իմ նկատմամբ նորմալ վերաբերմունք էր, թե ակումբի ղեկավարության, և թե ֆուտբոլիստների կողմից: Բոլորն էլ հաճելի մարդիկ էին: Փորձում էին հնարավորինս շատ օգտակար լինել մեզ` լեգիոներներիս: Ակումբի հետ պայմանագիրը կես մրցաշրջանով էր կնքվել: Ժամկետի ավարտից հետո որոշեցինք չերակարաձգել այն»:

Վերջում Վահագնի հետ խոսեցինք նրա բազմամյա թիմակից Արամ Բարեղամյանի մասին, ով ընդամենը 32 տարեկանում ավարտեց ֆուտբոլիստի կարիերան, և հենց «Ուրարտուի» կազմում դարձավ գլխավոր մարզչի օգնականը.

«Շատ եմ ցանկանում, որ Արամը լավ մարզիչ դառնա և օգտակար լինի մեր հայկական ֆուտբոլին: Իմ անձնական կարծիքով` դեռ շուտ էր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու համար: Նա դեռ կարող էր բարձր մակարդակով խաղալ և նոր հաջողություններ գրանցել, բայց դա նրա որոշումն է, այն պետք է հարգել: Կարծում եմ`  զարգացնելով իր գիտելիքները և  ունեցած փորձը, կարող է շատ արագ հասունանալ որպես մարզիչ»:

Հայկ Հովհաննիսյան

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball