Կամային հատկանիշեր. 4 գոլ «Նապոլի» – «Միլան» խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկը կայացել է Նեապոլում, որտեղ «Նապոլին» ընդունել է նախորդ տուրի հերոս «Միլանին»: Արձանագրվեց 2:2 հաշվով ոչ-ոքի:

20-րդ րոպեին Թեո Էրնանդեսն առաջ է մղել հյուրերին: Քիչ անց Ջովանի Դի Լորենցոն պատասխան գոլն է խփել:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Դրիս Մերտենսն արդեն «Նապոլիին» է առաջ մղել հաշվի մեջ, սակայն 73-րդ րոպեին Ջակոմո Բոնավենտուրայի վաստակած 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրել է Ֆրանկ Կեսսիեն:

Այդ ոչ-ոքիից հետո թիմերը մնացել են իրենց դիրքերում: «Աձուրին» 52 միավորով վեցերորդն է, իսկ «ռոսոներին» 50 միավորով` յոթերորդը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով