Հայտնի է Հայաստանի առաջնության չեմպիոնական խաղի մրցավարի անունը

Հուլիսի 14-ին կկայանան ՀՀ Բարձրագույն խմբի վերջին՝ 28-րդ տուրի հանդիպումները: Հաստատվել են այդ հանդիպումների մրցավարները և պատվիրակները, տեղեկանում ենք ՀՖՖ-ի կայքից:
Չեմպիոնի կոչումը որոշվելու է «Արարատ-Արմենիա» — «Նոա» խաղում, որի գլխավոր մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը:
Ստորև՝ խաղերը սպասարկող մրցավարները և ՀՖՖ պատվիրակները․
Օրը | Խաղը | Քաղաք | Ժամը | Մրցավար | Պատվիրակ |
14․07․20 | «Շիրակ»-«Ալաշկերտ» | Գյումրի | 17:30 | Շահեն Աղայան | Խորեն Զարգարյան |
14․07․20 | «Արարատ-Արմենիա»-«Նոա» | Երևան | 17։30 | Հենրիկ Նալբանդյան | Վահան Բերակչյան |