ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. CAS-ը բավարարեց ՈւԵՖԱ-ի որոշման դեմ «Մանչեսթեր Սիթիի» դիմումը

Լոզանի արբիտրաժային դատարանը (CAS) պաշտոնապես բավարարել է «Մանչեսթեր Սիթիի» դիմումն ընդդեմ ՈւԵՖԱ-ի: Անգլիական ակումբին 2 տարով եվրագավաթներից հեռացնելու որոշումը չեղարկվել է:
CAS-ը մեղադրանքի համար նշված հիմքերից շատերը բավականաչափ հիմնավոր չի համարել, իսկ ուրիշների դեպքում անցել է 5 տարվա վաղեմության ժամկետը:
Այդուհանդերձ, դատարանը որոշել է նաև, որ «քաղաքայինները» խախտել են ակումբի արտոնագրման որոշ կանոններ, ինչի համար ակումբի տուգանքը 30 միլիոն եվրոյից նվազեցրել է մինչև 10 միլիոն եվրո: Այն պետք է վճարվի 30 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի որոշումից հետո «Մանչեսթեր Սիթին» սուպերփաստաբան Դևին Պանիկին էր վարձել, ով պետք է ակումբին ներակայացներ Լոզանի դատարանում: Նրան օրական 20 հազար եվրո են վճարել: