Օրյեի եղբորը սպանել են Ֆրանսիայում. նա նույնպես ֆուտբոլիստ էր

«Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեի եղբայրը` Կրիստոֆերը մահացել է: Նրան սպանել են Թուլուզի գիշերային ակումբի մոտ, հայտնում է Le Point-ը:

Դեպքը տեղի է ունեցել այսօր` հուլիսի 13-ին, տեղի ժամանակով առավոտյան 5-ի սահմաններում: Անցորդները 26-ամյա Օրյեին գտել են որովայնի հատվածում հրազենային կրակոցների վերքերով: Նրանք շտապ օգնություն են կանչել, սակայն Կրիստոֆերը հիվանդանոցում մահացել է: Ոստիկանությունը ներկայումս փնտրում է հանցագործին:

Նշենք, որ Կրիստոֆեր Օրյեն նույնպես ֆուտբոլիստ էր: Նա հանդես էր գալիս Ֆրանիսայի 5-րդ դիվիզիոնում:

Սերժ Օրյեն երեկ մասնակցել է «Արսենալի» դեմ խաղին (2:1): «Տոտենհեմն» արդեն նրան ցավակցություն է հայտնել:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball