14 տարի անց. Հայտնի է Լա լիգայի առաջին նորեկի անունը

Իսպանիայի Սեգունդայի 40-րդ տուրի արդյունքներով հայտնի է դարձել Պրիմերայի առաջին նորեկի անունը: Առաջատար «Կադիսն» ապահովել է ուժեղագույն դիվիզիոն վերադառնալու իրավունքը:

Անդալուսիական ակումբի համար դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ երրորդ տեղը զբաղեցնող «Սարագոսան» պարտվել է «Օվիեդոյին»: «Կադիսն» ունի 69 միավոր, երկրորդ տեղում ընթացող «Ուեսկան»` 64, իսկ «Սարագոսան»` 62: Առաջնության ավարտին 2 տուր է մնացել: Սեգունդայից Լա լիգա են բարձրանում 2 ուժեղագույն թիմերը, իսկ երրորդ ուղեգիրը փլեյ-օֆֆ խաղերով վիճարկում են 3-6 տեղերի թիմերը:

Նշենք, որ «Կադիսը» վերջին անգամ Իսպանիայի ուժեղագույն առաջնությունում էր խաղացել 14 տարի առաջ` 2005-2006թթ. մրցաշրջանում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball