«Արարատ-Արմենիան» կրկին նվաճեց չեմպիոնի տիտղոսը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանի վերջին տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթանակ տարավ «Նոայի» նկատմամբ:
16-րդ րոպեին տանտերերի հոլանդացի կիսապաշտպան Ֆուրջել Նարսինգը բացեց խաղի հաշիվը։
Առաջին խաղակեսի վերջնամասում նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն կրկնապատկեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում դարպասի գրավումներ այլև չարձանագրվեցին:
Ավարտվեց Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: «Արարատ—Արմենիան» երկրորդ տարին անընդմեջ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Արծաթե մեդալ նվաճեց «Vbet» գավաթակիր «Նոնան», իսկ բրոնզե մեդալակիր դարձավ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը: