Հայկական թիմերի միջև ֆուտբոլիստի ամառային առաջին տեղափոխությունը

Հայաստանում 2019-2020թթ. մրցաշրջանն այսօր է ավարտվելու, սակայն արդեն հայտնի է հաջորդ մրցաշրջանի համար առաջին ներքին տրանսֆերը:
Sportx.am-ին հայտնի է դարձել, որ «Գանձասար-Կապան» է տեղափոխվել կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օման: Կապանյան ակումբից մեզ հետ զրույցում հաստատեցին տեղափոխությունը:
Նիգերացի ֆուտբոլիստն ավարտվող մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրել է «Փյունիկի» կազմում: Նա նախորդ շաբաթ հեռացել է ակումբից պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով:
21-ամյա ֆուտբոլիստը Հայաստանում 6 խաղ է անցկացրել, որոնցում 1 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել: