Մարաշլյանը գեղեցիկ գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել (տեսանյութ)

Նոր ձևաչափով անցկացվող MLS-ի F խմբում «Լոս-Անջելեսը» մեկնարկել է «Հյուսթոն Դինամոյի» հետ խաղով: Գրանցվել է 3:3 հաշվով արդյունավետ ոչ-ոքի:

Կալիֆորնիացիների կազմում հիանալի է հանդես եկել ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը: Նա առաջին խաղակեսում դարձել է գոլային փոխանցման հեղինակ, իսկ երկրորդում սուր անկյան տակ կատարած հիանալի հարվածով հաշիվը դարձրել է 2:3: Հետագայում նրա թիմը կարողացել է փրկվել պարտությունից:

Վնասվածքի պատճառով հանդիպմանը չի մասնակցել «Լոս-Անջելեսի» առաջատար Կառլոս Վելան:

F խմբի երկրորդ տուրում կալիֆորնիացիները մրցելու են «Պորտլենդի» հետ, որն առաջին տուրում հաղթել է «Լոս-Անջելես Գալաքսիին» (2:1): 6 խմբերից հաջորդ փուլ են դուրս գալիս 2 ուժեղագույն թիմերը, ինչպես նաև երրորդ տեղ գրաված լավագույն արդյունք ունեցող 4 ակումբներ:

Մարաշլյանի գոլային դրվագները 0:45-ից և 2:55-ից

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով