Վարդան Մինասյան. «Երբ «Արարատ-Արմենաին» մոտիվացված է խաղում, խնդիր չի ունենում»

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Նոայի» նկատմամբ չեմպիոնական խաղում տոնած հաղթանակից (2:0) հետո լրագրողների հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով

— Շնորհավորում ենք: Այս տարի կարծես ավելի բարդ էր չեմպիոն դառնալը: Ի՞նչը բարդացրեց ձեր խնդիրը:

— Շնորհակալ եմ: Մի կողմից համաձայն եմ, որ դժվար ստացվեց, որովհետև ավելի դժվար է պահպանելը, քան չեմպիոն դառնալը: Բացի այդ, մի մոռացեք, որ այս տարի մեր մրցակիցներն իրոք արժանի էին, ավելի ուժեղացրել էին իրենց կազմերը: Փորձեմ կարճ ներկայացնել: Երկու կարևոր գործոն կար, որ մեր խաղի վրա ազդեց: Նախ, Եվրոպա լիգայի հանդիպումները, որտեղ երկար խաղացինք, և դրանից հետո դժվար էր հոգեբանորեն: Եվ երկրորդ` դադարն էր կորոնավիրուսի պատճառով: Մենք ֆունկցիոնալ պատրաստվածությամբ լավ էինք, բայց հոգեբանությունը թույլ չէր տալիս ցույց տալ այն, ինչ կարող ենք: Այսօր խաղացինք փորձառու թիմի պես: Իմ ֆուտբոլիստներին ասել եմ, որ երբ մոտիվացված են խաղում, խնդիր չեն ունենում:

— Հոգեբանության վերաբերյալ: Մի քանի օր առաջ այս նույն թիմին պարտվեցիք գավաթի եզրափակչում: Ինչպե՞ս դա ազդեց և ինչպե՞ս վերականգնվեցիք:

— Այսօր խաղի մեկնարկային 10 րոպեն լարված էի, որովհետև մրցակիցը ճնշում էր գործադրում: Բայց գոլից հետո ես մի քիչ թուլացա:

— Եթե համեմատեք թիմի խաղը այս և նախորդ մրցաշրջաննրում, առաջընթաց տեսնո՞ւմ եք:

— Ավելի փորձառու ենք դարձել: Հիմա մեր թիմն ավելի կոմպլեկտավորված է: Ճիշտ է` ունենք 2-3 դիրք, որ պետք է ուժեղացնենք, բայց կորիզն արդեն ձևավորված է:

— Այսօր ընդմիջման ժամանակ փոփոխություն կատարեցիք և անցած 3 կենտրոնական պաշտպանով խաղին: Դա իր արդյունքը տվեց, կարողացաք դարպասն անառիկ պահել: Արդյո՞ք, եթե այդ քայլին գնայիք գավաթի եզրափակչի ժամանակ, դա մրցակցին թույլ չէր տա քամբեք կատարել:

— Խաղից հետո մտածել էինք այդ մասին: Հնարավոր է այդ քայլին գնալու դեպքում, այլ արդյունք լիներ:

— Առջևում Չեմպիոնների լիգան է: Ուժեղացնելո՞ւ եք կազմը:

— Ես այդքան հեռուն չեմ նայում, որովհետև չգիտեմ արդյոք կշարունակվի ակումբի հետ իմ համագործակցությունը: Այսօր իմ պայմանագրի վերջի օրն էր: Չիշտ է` մեկ ամիս առաջ ստացել եմ այն երկարաձգելու առաջարկ, բայց դեռ սպասենք, տեսնենք` ինչ կլինի: Ըստ դրա կորոշենք:

— Ցանկություն ունե՞ք երկարաձգել:

— Այս պահին այդ մասին չեմ ուզում խոսել: Ցանկանում եմ այս հաղթանակը վայելել:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball