Վարդան Մինասյանի պայմանագրի ժամկետը սպառվեց. «Արարատ-Արմենիան» նորն է առաջարկել

Երկրորդ տարին անընդմեջ «Արարատ-Արմենիային» Հայաստանի չեմպիոն դարձրած գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարող է չմնալ ակումբում: Այսօր` հուլիսի 14-ին սպառվել է նրա պայմանագրի ժամկետը:

«Նոայի» դեմ չեմպիոնական հանդիպումից (2:0) հետո Մինասյանը նշեց, որ ակումբը մեկ ամիս առաջ նրան նոր պայամանգիր է առաջարկել: Այդուհանդերձ, մարզիչը դեռ չի շտապում ընդունել այն: Նա նշեց, որ ներկայումս այդ մասին չի մտածում, այլ ուզում տոնել չեմպիոնությունը: Ավելի ուշ նա որոշում կկայացնի:

Հիշեցնենք, որ Մինասյանն «Արարատ-Արմենիան» գլխավորել է 2018 թվականի աշնանը: Այս ընթացքում նա երևանյան թիմին երկու անգամ դարձրել է Հայաստանի չեմպիոն, ինչպես նաև հասցրել է Եվրոպա լիգայի որակավորման վերջին` 4-րդ փուլ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball