Ռոբերտ Արզումանյան. «Առաջին անգամ եմ դարձել գլխավոր մարզիչ, կարծում եմ` պատրաստ եմ»

Արդեն տեղեկացրել ենք, որ «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Արամ Հակոբյանին փոխարինել է Ռոբերտ Արզումանյանը։ Երևանյան ակումբի պաշտոնական կայքը զրուցել է Արզումանյանի հետ․

— Նշանակվել եք «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

— Շատ ուրախ եմ, «Ուրարտուն» ունի Հայաստանի լավագույն ակադեմիան է և իմ կարծիքով, այստեղից ավելի շատ ֆուտբոլիստներ պետք է առաջին թիմ տեղափոխվեն, քան նախկինում եղել է, քանի որ այս ակումբն ունի բոլոր հնարավորությունները։

— Այս պաշտոնում փոխարինում եք Արամ Հակոբյանին, որը բավականին մեծ ծավալի աշխատանք է կատարել։ Ի՞նչ կասեք այդ մասին։

— Հետևել եմ թիմի ելույթներին, կարող եմ ասել, որ Արամ Հակոբյանն ու իր մարզչական շտաբը շատ լավ աշխատանք են կատարել։ Կփորձեմ ավելին ներդնել, որպեսզի թիմը մեկ քայլ առաջ կատարի։

— Ինչպիսի՞ ծրագրեր կան առաջիկայում։

— Մինչ մարզումները սկսելը, ծրագրերը կապված են ֆուտբոլիստներ ուսումնասիրելու, նրանց ավելի լավ ճանաչելու հետ։ Նպատակ ունենք երիտասարդացնել կազմը։ Մարզումները սկսելու ենք հուլիսի 16-ից ու փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր երիտասարդ ֆուտբոլիստներն ավելի մրցունակ լինեն և կարողանան պայքարել ու իրենց տեղը գտնել ֆուտբոլում։

— Առաջին անգամ եք նշանակվում որպես գլխավոր մարզիչ, ի՞նչ կասեք այդ մասին։

— Սա իրոք նոր մարտահրավեր է ինձ համար, այլ բան է լինել մարզչի օգնական և այլ բան՝ գլխավոր մարզիչ, գործառույթները տարբեր են։ Կարծում եմ՝ պատրաստ եմ ու ճիշտ աշխատանքի դեպքում ինձ թվում է, որ մենք կհասնենք մեր նպատակներին։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball