Ռոբերտ Արզումանյան, Արամ Հակոբյան. փոփոխություններ «Ուրարտու» ակումբում

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի են ունեցել փոփոխություններ։ Արամ Հակոբյանն այլևս «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչը չէ։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Ռոբերտ Արզումանյանը։ Հակոբյանը «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսից։
«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակված Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ազգային հավաքականի ոչ վաղ անցյալի առաջատարներից էր։ Մարզչական գործունեություն սկսել է ծավալել 2019 թվականից Երևանի «Փյունիկում»։ Ընդգրկված է եղել գլխավոր թիմի մարզչական շտաբում
Արզումանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Վահե Հարությունյանը և դարպասապահների մարզիչ Ալբերտ Օհանյանը։