Ալեքսանդր Կարապետյանն առաջարկներ ունի Եվրոպայից ու Մերձավոր Արևելքից, բայց…

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարող է մնալ «Սոչիում»: Metaratings.ru-ին հայտնի է դարձել, որ ռուսական ակումբը ծրագրում է հայ ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիր ստորագրել, եթե ակումբից հեռանա Ալեքսանդր Կոկորինը, ով վարձավճարով է խաղում թիմում: Վերջինիս պայմանագրի ժամկետը «Զենիթի» հետ սպառվում է և նա ազատ խաղացողի կարգավիճակ է ստանալու:

Միաժամանակ, բարձր է հավանականությունը, որ Կարապետյանը միևնույն է պայմանագիր կստորագրի և «Սոչիում» կմնա որպես պահեստային հարձակվող: Այդ հարցում կարևոր նշանակույուն ունի այն, որ հաջորդ մրցաշրջանից հայ ֆուտբոլիստները Ռուսաստանի Պրեմյեր լիգայում լեգիոներ չեն համարվելու:

32-ամյա ֆուտբոլիստն արդեն ցանկություն է հայտնել մնալ «Սոչիում»: Նրա ծառայություններով հետաքրքրված են Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի երկրների ակումբները:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով