Արթուր Դանիելյան. ««Արարատ-Արմենիան» արժանի է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում խաղալուն»

Ընթացիկ մրցաշրջանի երկրորդ կեսում «Արարատ-Արմենիայում» հանկարծ սկսեցին շատ խաղաժամանակ ստանալ Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները: Նրանց թվում էր նաև աջ պաշտպան Արթուր Դանիելյանը, ով Sportx.am-ի հետ զրույցում խոսեց Հայաստանի  չեմպիոն դառնալու և այլ թեմաների մասին:

— Գավաթային եզրափակչում «Նոայից» կրած պարտությունից հետո դժվա՞ր էր հաղթել առաջնության չեմպիոնական խաղում:

— Մենք վերլուծեցինք մեր սխալները և հասկացանք` ինչպես է պետք խաղալ, ինչպես պաշտպանվել ու հարձակվել: Չի կարելի ասել, թե գավաթում մենք պարտվել ենք: 11-մետրանոց հարվածաշարում բոլորի համար շանսերը 50-50 են: Հոգեբանորեն լավ էինք տրամադրվել չեմպիոնական խաղին ու հաղթեցինք այն:

— Մրցաշրջանն ընդհանուր ինչպե՞ս կամփոփեք:

— Կարծում եմ` ամեն ինչ շատ լավ դասավորվեց, մենք չեմպիոն դարձանք:

— Իսկ անձամբ Ձեզ համա՞ր:  Սկսեցիք ավելի շատ խաղալ…

— Ամեն ինչ անում եմ մարզումների ժամանակ, որպեսզի ապացուցում, որ պետք է մեկնարկային կազմում լինեմ:

— Կարծում եք` այս կազմով թիմը կարո՞ղ է եվրագավաթներում ավելի լավ խաղալ, քան նախորդ մրցաշրջանում:

— Այս թիմն արժանի է եվրագավաթներին, նույնիսկ Չեմպիոնների լիգայի և նույնիսկ խմբային փուլին: Կարծում եմ` մեզ մոտ կստացվի և կնվաճենք Չեմպիոների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

— «Արարատ-Արմենիան» իր ներուժով առաջնության իր մրցակիցներից զգալի բարձր է, բայց միայն վերջին տուրում կարողացավ չեմպիոն դառնալ: Ի՞նչն էր պատճառը, որ միայն վերջում կարողացաք տիտղոսն ապահովել:

— Միգուցե, ինչ-որ տեղ կորցրեցինք կենտրոնացվածությունը, չգիտեմ: Հաղթանակներ էին լինում, որոշ տեղերում էլ սխալվում էինք: Բայց սա ֆուտբոլ է, ամեն ինչ կարող է պատահել: Կարևորը վերջում հաղթեցինք ու չեմպիոն դարձանք:

— Ձեր ապագան «Արարատ-Արմենիայի» հե՞տ է կապված:

— Այս պահին այո:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball