Մաքսիմ Մաշնյով. «Հայաստան տեղափոխվելն ինձ համար քայլ է դեպի առաջ»

«Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել ռուս ֆուտբոլիստ Մաքսիմ Մաշնյովի հետ։ Երևանյան ակումբի ֆուտբոլիստի կարգավիճակում Մաշնյովը առաջին հարցազրույցը տվել է ակումբի մամուլի ծառայությանը, որն էլ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․

ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ամեն ինչ ուրախացնում է՝ խաղադաշտը, մթնոլորտը, մարզումային գործընթացը, այն, թե ինչպես են անցկացվում նախապատրաստական աշխատանքները: Ինչ վերաբերում է թիմի մթնոլորտին, տղաների հետ դեռ ծանոթանում ենք, ներգրավվում կոլեկտիվի մեջ։ Առաջիկայում ամեն ինչ ավելի կլավանա»:

ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ոչ թե նպատակը, այլ խնդիրը հնարավորինս վեր բարձրանալն է, լավ արդյունք ցույց տալը, որպեսզի դուրս գանք եվրոգավաթներ, առաջնությունում պայքարենք բարձր հորզիոնականների, չեմպիոնության համար, նույնը վերաբերում է նաև գավաթի խաղարկությանը: Հիմա դրա համար արվում է ամեն ինչ»:

ԻՐ ԽԱՂԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՄԱՍԻՆ

«Ես դաշտի կենտրոնում եմ գործում՝ հենակետային կիսապաշտպան եմ, կարող եմ մոտ խաղալ և՛ պաշտպանությանը, և՛ հարձակմանը: Ճիշտ է, երբեք չեմ խաղացել, բայց եթե պահանջվի, եզրում էլ կարող եմ հանդես գալ: Գլխավոր մարզչի հետ ծանոթ եմ, մինչ այս միասին աշխատել ենք։ Կարճ ժամանակահատված էր, բայց նա հավաքների ժամանակ ինձ փորձել է տարբեր դիրքերում: Այնպես որ, կարող եմ դաշտի միջին գծի ցանկացած դիրք փակել»։

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Սա ինձ համար քայլ է դեպի առաջ, որովհետև այստեղ եվրոգավաթներում խաղալու հնարավորություն կա, բոլորին չէ, որ տրվում է նման շանս, թեկուզև մասնակցել որակավորման փուլին, բայց սա ամեն դեպքում հեղինակավոր է և գումարած այն, թե ինչ է արվում թիմում դրա համար, կրկնում եմ՝ Ռուսաստանի Առաջին լիգայի ոչ բոլոր թիմերում կա նման վերաբերմունք»:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball