Պաշտոնական. Հայաստանի առաջնությունում կգործի լեգիոներների նոր տեսակի սահմանափակում

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները քննարկեցին Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների հայտացուցակներում արտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակումներ մտցնելու հարցը: ՀՖֆ-ի կայքը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ակումբներից ստացված առաջարկները՝ ՀՖՖ գործկոմը միաձայն որոշեց, հաջորդ մրցաշրջանից սկսած, կիրառել հետևյալ սահմանափակումները.

Բարձրագույն խմբում հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը պետք է լինեն Հայաստանում մարզված (այն ֆուտբոլիստներն են, ովքեր 15 տարեկանից մինչ 21 տարեկանը գրանցված են եղել ՀՀ տարածքում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում նվազագույնը 3 խաղաշրջան), կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ 2 ֆուտբոլիստ: Այս դրույթները խախտելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:

 

Որոշվեց հետագա նիստերի ընթացքում քննարկել 2021/2022 մրցաշրջանից սկսած՝ խաղադաշտում Հայաստանում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ մինչև 23 տարեկան  1 ֆուտբոլիստ ունենալու վերաբերյալ կետը:

 

Առաջին խմբի հաջորդ մրցաշրջանից (մեկնարկը՝ օգոստոսի 14-ին) սկսած՝ հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 15-ը պետք է լինեն Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ, իսկ խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ 6 ֆուտբոլիստ: Այս դրույթները խախտելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball