Կապառոս. «Առանձնազրույցներում ինձ հաճելիորեն զարմացրեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հեռավար մամուլի ասուլիս տվեց, որից ներկայացնում ենք հերթական հատվածը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ զրույցներ.

«Զրուցել եմ հավաքականի 19-20 ֆուտբոլիստի հետ: Իհարկե, այդ խոսակցությունների բնույթը չեմ հրապարակի: Ինձ հաճելիորեն զարմացրեց այն, որ բոլոր տղաները մեծ նվիրվածություն ու ցանկություն դրսևորեցին հետագայում շարունակելու ելույթները հավաքականում»:

Հայաստանի հավաքականում հոգեբանական վիճակը բարելավելու աշխատանքների մասին.

«Հոգեբանական պատրաստվածությունը նույնքան կարևոր է, որքան ֆունկցիոնալը, տեխնիկական և տակտիկականը, իսկ երբեմն ավելի կարևոր է, քան այս երեք բաղադրիչները: Առաջինն ինչ պետք է անել, դա պարզապես ճանաչել կոլեկտիվը: Չկա ունիվերսալ բանաձև, որը ձեզ կհուշի ինչ անել: Կախված, թե ֆուտբոլիստներն ինչ վիճակով կգան հավաքական, ըստ դրա կհասկանանք`  ինչ կարելի է անել:  Ակնհայտ է, որ հոգեբանորեն կայուն թիմը բարելավում է իր արդյունքները»:

Ընկերական խաղերում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներին (Ալբանիա և Քուվեյթ) ընտրելու սկզբունքը.

«Այդ խաղերը մեզ օգտակար կլինեն, քանի որ այդ մրցակիցների դեմ հնարավորություն կունենան խաղալ այն ֆուտբոլիստները, որոնք քիչ խաղաժամանակ են ստանում: Մենք էլ հնարավորություն կունենանք գործում տեսնել նրանց»:

Պաշտպանությունում «փակվող» անհարմար մրցակցիների դեմ հաղթանակի բանալին.

«Առաջին հերթին պետք է իսկական թիմ լինենք: Եվ դա այն թիմն է, որը խաղադաշտում գիտի ինչ անել, երբ գնդակն իր կամ մրցակցի մոտ է: Մենք պետք է փորձենք մեր խաղացողներից առավելագույնը ստանալ, ստեղծել խաղային բոլոր գործոններում հավասարակշռված թիմ:

Ազգերի լիգայում հաջողության հասնելու բանաձևը.

«Առաջին հերթին պետք է մեծ ցանկություն ունենանք:  Քայլ առ քայլ, խաղ առ խաղ շարժվենք առաջ: Եթե կարողանանք համապատասխան ցանկությամբ մոտենանք հանդիպումներին, կկարողանանք առաջադիմել: Սկզբում դրվում է խնդիրը, հետո այն կատարվում է: Պետք է վստահ լինենք, որ կարող ենք ցանկացած մրցակցի դեմ խաղալ: Դա հնարավոր կլինի, եթե իսկական թիմի մենթալիտետ ունենանք»:

Հայաստանի հավաքականի թույլ տեղերի մասին.

«Չեմ պատրաստվում այդ հարցի շուրջ ծավալվել, որովհետև վստահ եմ` մակեդոնացիները հիմա դիտում են ասուլիսը: Եթե ասեմ մեր թույլ կողմերի մասին, առավելություն կտամ մակեդոնացիներին: Պետք է հանգստություն պահպանենք: Ոչ մի թիմ կատարյալ չէ. ոչ «Բարսելոնան», ոչ «Ռեալը», ոչ «Բավարիան» և ոչ էլ «Մանչեսթեր Սիթին»: Բոլորն ունեն բացթողումներ: Մենք կաշխատենք, որ մրցակցիները մեր թույլ տեղերը չգտնեն»:

Հայաստանի հավաքականի վերջին խաղերից Կապառոսին ամենաշատ տպավորած հանդիպումը.

«Կնշեի Իտալիայի հետ հանդիպումը (1:3) Երևանում: Ճիշտ է` պարտվեց, բայց հավաքականը թիմային ոգի դրսևորեց` խաղալով 10 ֆուտբոլիստով»:

ՀՖՖ-ի մասին.

«Ինձ զարմացրեց այն հիանալի մթնոլորտը, որ տիրում է ֆեդերացիայում: Բոլորը ցանկանում են իրենց լուման ներդնել հայկական ֆուտբոլի ու հավաքականների զարգացման գործում: Մեր կողմից, մենք ցանկանում ենք մեր փորձով, խանդավառությամբ և կրքով ևս օգնել հայկական ֆուտբոլին»:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball