Մեկ օրում «Արարատից»` «Ուրարտու» երկրորդ տրանսֆերը

«Ուրարտուն» օրվա երկրորդ համալրումն ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 25-ամյա պաշտպան Խամես Սանթոս Դաս Նևեսի հետ։  Բրազիլացին հանդիսանում է բրազիլական «Ինտերնասիոնալի» սան, հանդես է եկել նաև բրազիլական «Ռեդ Բուլ Բրագանտինո», «Սամպայո Կորեա», «Կամպինենսե» ակումբներում։

Խամեսը 2019/20 մրցաշրջանն անցկացրել է «Արարատում», մասնակցելով 14 հանդիպման։

«Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Այս ակումբը լավ ենթակառուցվածքներ ունի։ Հայաստանում խաղալու փորձ արդեն ունեմ, անգամ հասցրել եմ «Ուրարտուի» հետ խաղալ։ Հիշում եմ, որ դժվար հանդիպում էր, որովհետև այս թիմի կազմում լավ ֆուտբոլիստներ կան, դրանում ես համոզվեցի, երբ առաջին մարզումն անցկացրի «Ուրարտուի» կազմում։ Նորից եմ ասում՝ ուրախ եմ այս ակումբում գտնվելու համար, կներդնեմ իմ առավելագույնը ակումբին օգուտ տալու համար», — երևանյան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է բրազիլացի ֆուտբոլիստը։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball