Պաշտոնական. Վիտինյոն տեղափոխվեց «Ուրարտու»

«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 22-ամյա բրազիլացի կիսապաշտպան Վիկտոր Ուգո Կոելյո Վիեյրայի հետ, հայտնում է երևանցիների պաշտոնական կայքը:

Ֆուտբոլասերներին հայտնի Վիտինյոն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է բրազիլական «Մոժի Միրիմ» ակումբում, հանդես է եկել նաև «Պոնտե Պրետա», «Պենապոլենսե», «Գրեմիո Նովորիզոնտինո» ակումբներում։

Վիտինյոն հայ երկրպագուներին հայտնի է «Արարատում» նախորդ մրցաշրջանում ունեցած ելույթներից։ Երևանյան ակումբի կազմում նա անցկացրել էր 13 հանդիպում։

«Շատ ուրախ եմ այս թիմում լինելու համար, ակումբն իր ունեցած պայմաններով կարծում եմ, որ լավագույնն է Հայաստանում։ Այո, նախորդ մրցաշրջանում թիմի ելույթներն այդքան էլ հաջող չստացվեցին, բայց այդ ամենն արդեն անցյալ է, մի քանի օր լինելով ակումբում հասկացել եմ, որ այստեղ ամեն ինչ արվում է բարձր պրոֆեսիոնալիզմով, ես էլ իմ ուժերի առավելագույնը կանեմ, որպեսզի ակումբի նպատակները կարողանանք կյանքի կոչել»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է բրազիլացին։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball