«Բարսելոնային» առաջարկել են նոր գլխավոր մարզիչ. Բարտոմեուն այլ որոշում է կայացրել

«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն որոշել է վստահություն հայտնել գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին: Իսպանացի մասնագետը կատալոնական թիմում է մնալու մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, տեղեկացնում է Sport.es-ը:

Բարտոմեուն ու Սետյենը հանդիպում են ունեցել, որի ժամանակ քննարկվել է թիմի ապագան: Մամուլում նշում են, որ Սետյենի պաշտոնանկության դեպքում «բլաուգրանայի» ղեկավարները դիտարկել են միայն «Բարսելոնա Բ-ի» գլխավոր մարզիչ Գարսիա Պիմենտայի թեկնածությունը:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ հեղինակավոր գործակալ Ժորժե Մենդեշը «կապտանռնագույններին» առաջարկել է գլխավոր մարզիչ նշանակել ՊՍԺ-ի նախկին մարզիչ Լորան Բլանին, ով 2016 թվականից որևէ թիմ չի մարզել: Պորտուգալացին վերջերս է դարձել ֆրանսիացու գործակալը և նրա թեկնածությունն առաջարկել է նաև «Վալենսիային»:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball