Գևորգ Ղազարյանի գոլն ու գոլային փոխանցումը սկիզբ են դրել գերխոշոր հաշվով հաղթանակին

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող ԱԵԼ-ն ընկերական խաղ է անցկացրել «Կարմիոտիսայի» հետ: Լիմասոլ քաղաքը ներկայացնող թիմը հաղթել է 8:1 հաշվով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը 3-րդ րոպեին բացել է հաշիվը, իսկ 12-ին դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Առաջին խաղակեսն ավարտվել է 4:0 հաշվով: Ընդմիջմանը ԱԵԼ-ը փոխել է ամբողջ կազմը:
Հիշեցնեք, որ Ղազարյանը մինչև 2022 թվականի ամառը երկարաձգել է կիպրոսյան ակումբի հետ պայմանագիրը: