Խորեն Բայրամյան. «Հպարտ եմ, որ խաղալու եմ Հայաստանի ազգային հավաքականում»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հանդես է գալու Հայաստանի ազգային հավաքականում:

28-ամյա ֆուտբոլիստն իր առաջին տպավորություններով կիսվել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ.

«Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում: Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ: Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ առաջին անգամ խաղադաշտ դուրս գալու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»,- է կիսապաշտպանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով