Սարգիս Շահինյանը կարող է տեղափոխվել «Արարատ-Արմենիա»

«Լոռիի» կիսապաշտպան Սարգիս Շահինյանը կարող է կարիերան շարունակել «Արարատ-Արմենիայում»: Sportx.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի չեմպիոնը լրջորեն դիտարկում է 24-ամյա ֆուտբոլիստին հրավիրելու տարբերակը:

Հաջորդ մրցարջանից Հայաստանի առաջնությունում գործելու է մեկնարկային կազմում 2 տեղացի ֆուտբոլիստների պարտադիր խաղադաշտ դուրս բերելու օրենքը: Շահինյանին հրավիրելու դեպքում «Արարատ-Արմենիան» լրացուցիչ մրցակցություն կստեղծի կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, որտեղ հիմնականում հայ ֆուտբոլիստներ են ընդգրկված: Այդ խաղային դիրքը կլինի 2-ից մեկը, որում մշտապես հայ ֆուտբոլիստ կխաղա:

Նշենք, որ 24-ամյա ֆուտբոլիստն «Ալաշկերտից» վանաձորյան ակումբ է տեղափոխվել փետրվարին: Մրցաշրջանի երկրորդ հատվածում նա դարձել էր «Լոռիի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ` մասնակցելով 12 խաղի և դառնալով 1 գոլի հեղինակ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball