Վալերի Կարպինը հավանություն է տվել Խորեն Բայրամյանի ընտրությանը

Ինչպես այսօր հայտնի դարձավ, «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ընդունել է Հայաստանի ազգային հավաքականի հրավերը: Sport24.ru-ից տեղեկանում ենք, որ պաշտոնական հաստատումից առաջ 28-ամյա ֆուտբոլիստը խորհրդակցել է ռուսական թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ, ով հավանություն է տվել նրա որոշմանը:

Խորենն Ազգային ընտրանուն կմիանա թիմի առաջիկա հավաքից առաջ, որը կլինի սեպտեմբերին մեկնարկող Ազգերի լիգային նախապատրաստվելուն ընդառաջ:

Նշենք, որ Բայրամյանը «Ռոստովի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է: Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնության 24 խաղում նա դարձել է 4 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում նա հանդես է եկել Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball