11-մետրանոց հարվածի փոխարեն Նեյմարը փոխանցում է կատարել Իկարդիին. արգենտինացին գոլ է խփել (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչին նախապատրաստվող ՊՍԺ-ն ընկերական խաղեր է անցկացնում: Փարիզցիների հերթական մրցակիցը բելգիական «Վասլանդ-Բևերենն» է եղել, որին ջախջախել են 7:0 հաշվով:

Ամենաուշագրավ պահը գրանցվել է 11-մետրանոց հարվածի ժամանակ: Նշակետին մոտեցած Նեյմարը հարվածի փոխարեն փոխանցում է կատարել Մաուրո Իկարդիին, ով գրավել է դարպասը:

Հիշեցնեք, որ 2015-16թթ. մրցաշրջանում, երբ Նեյմարը հանդես էր գալիս «Բարսելոնայի» կազմում, «Սելտայի» դեմ խաղում Լիոնել Մեսսին այդպիսի փոխանցում կատարեց հենց բրազիլացուն, բայց գնդակին ավելի շուտ հասավ Լուիս Սուարեսը և գոլ խփեց:

11-մետրանոցի ամենահայտնի խաղարկումը գրանցվել է 1982 թվականին, երբ «Այաքսի» ու «Հելմոնդ Սպորտի» միջև մրցավեճում լեգենդար Յոհան Կրուիֆը ստանդարտը խաղարկել է Յեսպեր Օլսենի հետ:

2 օրա առաջ` Լա Լիգայի 37-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ Մադրիդի «Ռեալի» համար չեմպիոնական դարձած խաղում Սերխիո Ռամոսն ուԿարիմ Բենզեման այդպես խաղարկեցին 11-մետրանոց հարվածը, սակայն ֆրանսիացու գոլը չգրանցվեց, քանի որ նա փոխանցումից առաջ էր մտել տուգանային հրապարակ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball