MVP-ն և մյուս մրցանակները տրվելու են մինչև կորոնավիրուսը կայացած խաղերի հիման վրա

NBA-ն որոշել է ընթացիկ` 2019-2020թթ. մրցաշրջանի անհատական մրցանակները հանձնելիս հաշվի առնել մինչև կորոնավիրուսը տեղի ունեցած խաղերը:

The Associated Press-ը գրում է, որ լիգան արդեն համապատասխան նամակ է ուղարկել ակումբներին, որում նշել է, որ հավասար մրցակցություն ապահովելու համար մարտի 11-ից հետո կայացած խաղերը չեն հաշվարկվի:

Հիշեցնենք, որ NBA-ն ընդհատվել է մարտի 11-ին և վերկսվելու է հուլիսի 30-ին, բայց արդեն նոր ձևաչափով: Առաջնության ամենաթույլ 8 թիմերը չեն վերադառնա արձակուրդից, իսկ մյուս 22-ը պայքարը շարունակելու են Օրլանդոյում` խմբային մրցաշարով և փլեյ-օֆֆով:

Նշենք, որ NBA-ում գլխավոր անհատական մրցանակը մրցաշարի ամենաարժեքավոր  բասկետբոլիստի (MVP) համար է տրվում: Հեղինակավոր են նաև լավագույն պաշտպանվող, ամենաառաջադիմող բասկետբոլիստի, լավագույն պահեստայինի և այլ մրցանակներ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball