Աշակերտն ընդդեմ ուսուցչի. «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» խաղում որոշվեց եզրափակչի մասնակիցը (տեսանյութ)

Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում կայացավ «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը: «Ուեմբլի» մարզադաշտում լոնդոնցիներն առավելության հասան 2:0 հաշվով:

Հանդիպման հերոսը դարձավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով դուբլ ձևակերպեց: 19-րդ րոպեին նա բարդ հարվածով եզրափակեց Նիկոլյա Պեպեի փոխանցումը, իսկ 71-ին մեն-մենակ դուրս եկավ դարպասապահ Էդերսոնի դեմ և նրա ոտքերի արանքով գնդակն ուղարկեց դարպասը:

Այսպիսով, «զինագործները» մտան եզրափակիչ, որտեղ կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ «Արսենալի» մարզիչը Միկել Արտետան է, ով նախորդ 3,5 տարիներին եղել է «քաղաքայիններին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի օգնականը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball