Արշակ Կորյանի թիմը մտավ եզրափակիչ, որտեղ կմրցի հզոր մրցակցի դեմ

Ռուսաստանի գավաթի խաղարկությունում կայացել են կիսաեզրափակիչ հանդիպումները:

«Խիմկին» 3:1 հաշվով առավելության է հասել «Ուրալի» նկատմամբ: Մերձմոսկովյան թիմի մեկնարկային կազմում է եղել Հայաստանի ընտրանու հավանական նորեկ Արշակ Կորյանը, ով փոխարինվել է 83-րդ րոպեին:

Եկատերինբուրգցիների կամզում հերթական անգամ պահեստայինների թվում է մնացել Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

Կիսաեզրափակիչ մյուս խաղը գերլարված է ստացվել: «Զենիթը» 2:1 հաշվով առավելության է հասել «Սպարտակի» նկատմամբ: Հանդիպման ընթացքում 11 անգամ դեղին քարտ է ցույց տրվել: Հաղթական է դարձել «Բարսելոնայի» նախկին հարձակվող Մալկոմի անցումից հետո Դալեր Կուզյաևի խփած գնդակը:

Այսպիսով, Ռուսաստանի գավաթի եզրափակչում մրցելու են «Խիմկին» և երկրի չեմպիոն «Զենիթը»:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball