Խորեն Բայրամյանը բացատրեց` ինչու նախկինում չէր ընդունում Հայաստանի հավաքականի հրավերըը

Երեկ հուլիսի 18-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը որոշել է ընդունել  Հայաստանի հավաքականի հրավերը և առաջիկա հավաքի ժամանակ միանալու է թիմին: Sport24.ru-ի հետ հարցազրույցում 28-ամյա ֆուտբոլիստը պատմել է, թե ինչ հանգամանքներում է կայացրել այդ որոշումը:

— Խորեն, դու խաղալու ես Հայաստանի հավաքականում: Ի՞նչ տպավորություններ ունես:

— Իհարկե, մեծ ուրախություն ինչպես իմ, այնպես էլ ընտանիքիս մոտ: Հավանաբար դեռ ամբողջությամբ չեմ զգում այդ ամենը: Կարծում եմ`լիարժեք կզգամ, երբ ժամանեմ Հայաստան, կծանոթանամ թիմին և տղաների հետ նույն հանդերձարանում կլինեմ: Երբ առաջին անգամ կհագնեմ հավաքականի մարզաշապիկը, իսկապես կհասկանամ, թե դա ինչ է: Շատ եմ սպասում այդ պահին:  Զգացմունքային պահ կլինի:

— Ի՞նչ գիտես Հայաստանի հավաքականի մասին:

— Կարծում եմ` որակյալ ֆուտբոլիստներ ունենք: Մենք միշտ լավ ու մրցակցային մակարդակի խաղացողներ ենք ունեցել: Իհարկե, առանձնանում է Հենրիխ Մխիթարյանը: Նա մեծագույն վարպետ է, օրինակ ու կուռք, ում շատ պատանիներ պետք է փորձեն ճափանիշ դարձնել: Հենրիխից բացի գիտեմ Վատո Հարոյանին` «Ուրալից», նա շատ որակյալ պաշտպան է: Նաև գիտեմ Սաշա Կարապետյանին` «Սոչիից», ում հետ վերջերս եմ ծանոթացել: Կարող եմ գովեստի խոսքեր ասել հավաքականի մյուս խաղացողների մասին: Նրանք տաղանդավոր ու մարտունակ ֆուտբոլիստներ են: Խոակին Կապառոսի պես անվանի մարզչի ժամանումով Հայաստանի հավաքականի գործերը պետք է լավ գնան:

— Շատերը մինչև վերջ չէին կարողանում հասկանալ, թե դու ինչու նախկինում չէիր համաձայնվում խաղալ Հայաստանի հավաքականում:

— Իհարկե, երբեմն հեշտ է դատել և որոշակի ենթադրություններ անել, բայց մի բան է, երբ դու Հենրիխ Մխիթրայանի պես 23-24 տարեկանում խաղում ես շատ բարձր մակարդակում, բայց իմ դեպքում այլ կերպ էր: Եթե ավելի շուտ գայի Հայաստանի ընտրանի, հնարավոր է այսպես չկատարելագործվեի: Փառք Աստծո, հիմա առանձնակի արգելքներ չկան: Հիմա ամեն ինչ լավ կլինի:

— Այն, որ հաջորդ մրցաշրջանից հայ ֆուտբոլիստները Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լեգիոներ չեն համարվելու, գլխավո՞ր գործոնն էր, որ ընդունեցիք առաջարկը:

— Այո, հենց սահմանափակումը հանեցին, անմիջապես մտածեցի, որ եկավ  ժամանակը: Ընդ որում ոչ միայն ես, այլ նաև հայկական արմատներով մյուս ֆուտբոլիստները: Շատ ուրախ եմ, որ վերջապես խաղալու եմ Հայաստանի հավաքականում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով