Նոր Խորիկ հայկական ֆուտբոլում. Մխիթարյանի հետ հայերեն է խոսում և հանդերձարանում «Մի գնա» երգը միացնում

Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խաղալու է է Հայաստանի հավաքականում: Sport24.ru-ի հետ հարցազրույցում 28-ամյա ֆուտբոլիստը խոսել է այդ լուրի արձագանքի ու այլ թեմաների մասին:

— Դու Մխիթարյանի դեմ խաղացել ես, իսկ հիմա նույն հանդերձարանում եք լինելու: Արդյո՞ք ծանոթ եք:

— Հենրիխը եվրոպական մակարդակի աստղ է: Մենք ծանոթացել ենք, երբ «Ռոստովը» խաղում էր եվրոգավաթներում: Մեզ ծանոթացրեց «Շախտյորում» նրա նախկին թիմակից Մարկո Դևիչը: Այն ժամանակ մի քանի խոսքերով փոխանակվեցինք և միմյանց հաջողություն մաղթեցինք: Ինձ համար դա մեծ իրադարձություն էր: Իսկ հիմա նրա հետ կիսելու եմ հանդերձարանը: Ցանկանում եմ հնարավորինս շուտ զգալ դա:

— Հայերե՞ն էիք զրուցում:

— Այո: Հարցրեցինք ինչպես են գործերը և հաջողություն մաղթեցինք: Իրականում ես հայերեն լավ եմ խոսում, պարզապես Նոյեմբերյանի բառբառ ունեմ, ծնունդով Կոթի գյուղից եմ: Այդ պատճառով, երբ փորձում եմ հայերեն խոսել, մի փոքր հապաղում եմ, որ ճիշտ բառեր գտնեմ:

— Հաջողվե՞ց զրուցել Խոակին Կապառոսի հետ:

— Ոչ, անձամբ նրա հետ չեմ զրուցել, բայց գիտեմ, որ նա խոսել է Վալերի Կարպինի («Ռոստովի» գլխավոր մարզիչ-խմբ.) հետ: Ինձ հետ կապի մեջ էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

— Ի՞նչ ասաց Կարպինը:

— Նա ամեն կերպ աջակցեց ինձ:

— Չասա՞ց, որ վերջ, արդեն հայտնի դարձար:

— (Ծիծաղում է), ոչ, բայց նա հավանություն տվեց իմ ընտրությանը: Ասաց. «Գնա, առաջ, փորձիր»: Հաջողություն մաղթեց Հայաստանի հավաքականում:

— Ումի՞ց ստացար առաջին շնորհավորանքները:

— Այդ ամենը դեռ շարունակվում է, ինչպես իրական կյանքում, այնպես էլ սոցցանցերում: Բոլորին շնորհակալ եմ հաճելի խոսքերի ու շնորհավորանքների համար: Շատ հաճելի է: Անչափ շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին: Մտա Ինստագրամ ու այլ սոցցանցեր և տեսա, որ ինձ շատ գրառումներում նշել ու շնորհավորում են: Շատ զիլ էր: Ինձ հաճելի ու կարևոր էր, որ բոլորի հետ քննարկեցի և նրանք կողմ էին: Շնորհակալ եմ «Ռոստովի» նախագահ Արտաշես Հարությունյանցին, Վալերի Կարպինին, և իհարկե իմ ընտանիքին: Նրանք միշտ ինձ հետ են, ինչի համար շնորհակալ եմ : Տանը համաձայնությունս տալու մասին պատմեցի բոլորին` կնոջս, ծնողներիս, եղբորս, բոլորն էլ ուրախ էին:

— Ե՞րբ ես վերջին անգամ եղել Հայաստանում:

— Երկու տարի առաջ: Մենք հյուր էինք գնացել պապիկիս, Աստված հոգին լուսավորի: Այն ժամանակ պապիկս ողջ էր, եղբորս հետ եկանք ու հանդիպեցինք բոլոր հարազատներին: Հիանալի ժամանակներ էին:

— Հայաստանի հավաքականի հանդերձարանում սպասե՞նք Սուպեր Սաքոյի ու Հայկոյի «Մի գնա» երգը:

— Այստեղ` Ռոստովում այդ երգը շատ են սիրում: Եվ ոչ միայն դա: Իվելին Պապովը նույնպես հայկական ռիթմեր է սիրում, որովհետև նման են բուլղարականին: Այդ պատճառով հանդերձարանում հաճախ դա ենք լսում: Վալերի Կարպինին ու նրա իսպանական շտաբին նույնպես դուր է գալիս: Եթե Հայաստանի հավաքականը լավ արդյունքների հասնի, կարելի է այդ երգը միացնել հանդերձարանում:

 

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Победная раздевалка  Лучшее завершение года. #ФКРостов #МыРостов #Байрамян

Публикация от Футбольный клуб «Ростов» (@fcrostov)

— Կարծո՞ւմ ես Հայաստանի հավաքականը կկարողանա՞ հաղթահարել առաջիկա որակավորման փուլի արգելքը:

— Հավատում եմ դրան: Կարծում եմ` հավաքականի մյուս խաղացողները նույնպես հավատում են: Բոլորիս համար գլխավոր նպատակն է, քանի որ Հայաստանը երբեք չի խաղացել մեծ մրցաշարերի եզրափակիչ փուլերում: Դա առավելագույն նպատակն է երկրի, ֆեդերացիայի ու ֆուտբոլիստների համար: Ամեն ինչ պետք  անենք համերաշխ և ուժեղ հավաքական ստեղծելու համար: Հայաստանի հավաքականը միշտ լավ թիմ է ունեցել: Այո, միգուցե, ինչ-որ տեղ բախտը չի բերել, միգուցե ինչ-որ բան հարթ չի ընթացել, բայց ինձ թվում է` վաղ, թե ուշ պետք է հասնենք այդ նպատակին: Մեծ հույսեր ունեմ, որ իմ խաղով կնպաստեմ դրան:

— Այժմ Հայաստանի հավաքականում կրկին Խորիկ կլինի: Հավանաբար հայրդ պատմել է Խորեն Հովհաննիսյանի մասին:

— Իհարկե, հայրս անունս հենց նրա պատվին է դրել: Այն ժամանակներում բոլորը խենթացել են Խորեն Հովհաննիսյանի համար: Հայրս ֆուտբոլ շատ էր սիրում, այդ պատճառով ինձ անվանել է լեգենդար ֆուտբոլիստի պատվին:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball