Պաշտոնական. «Արարատ-Արմենիայի» ավագը հեռացավ ակումբից

Կենտրոնական պաշտպան Դմիտրի Գուզը հեռացել է «Արարատ-Արմենիայից». 32-ամյա ռուս ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է, գրում է երևանցիների մամուլի ծառայությունը
Դմիտրի Գուզը հայկական թիմին միացել էր 2018 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում ռուս պաշտպանը մասնակցել է 60 խաղի և դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
«Շնորհակալություն ենք հայտնում կապիտան Գուզին և մաղթում ենք նրան հաջողություն»,-գրված է ակումբի հայտարարությունում: