Ռմբարկուական հեռակա պայքար. Մեսսիի դուբլի շնորհիվ «Բարսելոնան» ջախջախեց «Ալավեսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել է «Ալավեսին» ու 5:0 հաշվով հաղթանակի հասել:

Դուբլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին, ով ռմբարկուական պայքարն ավարտեց 25 գոլով: Նրան հետապնդող Կարիմ Բենզեման 21 անգամ է աչքի ընկել, սակայն այսօր կարող է իր ցուցանիշը բարելավել «Լեգանսեի» դեմ մրցավեճում:

Կատալոնական թիմի կազմում աչքի են ընկել նաև Անսու Ֆատին, Լուիս Սուարեսը և Նելսոն Սեմդուն: Երկուական գոլային փոխանցում են կատարել Ռիկի Պուչը և Ժորդի Ալբան:

Այսպիսով, փոխչեմպիոն դարձած «բլաուգրանան» վաստակեց 82 միավոր: «Ալավեսը» 39 միավորով 16-րդ տեղում է:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball