«Արարատը» «դառնում» է Գյումրու թի՞մ. Ստանալու է «Շիրակի» ֆուտբոլիստներին, մարզիչներին, ԵԼ-ի ուղեգիրը և մարզադաշտը

«Շիրակի» մարզի «ՑԱՅԳ» հեռուստաընկերության լրագրող Հաբեթ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջով նոր տեղեկություններ է հայտնել «Շիրակից» «Արարատ» աննախադեպ տեղափոխությունների մասին: Նա հաստատել է որոշ շշուկներ և հերքել Գյումրու քաղաքի թիմի լուծարման մասին տեղեկությունները.
1. «Շիրակը» չի լուծարվում:
2. Կազմի մի շարք առաջատարներ հեռացել են և կհեռանան թիմից:
3. Վարդան Բիչախչյանը, ըստ ամենայնի, կգլխավորի «Արարատը»:
4. «Շիրակն» իր հերթին, ըստ ամենայնի, կգլխավորի Ֆելիքս Խոջոյանը կամ մեկ ուրիշը:
5. Թիմն առաջնությունում խաղալու է սեփական կադրերով:
6. «Շիրակն», ըստ ամենայնի, չի մասնակցի ԵԼ-ին:
7. Հավանաբար Եվրոպայի լիգային մասնակցելուց կհրաժարվի նաև «Լոռին», իսկ ԵԼ-ին կմասնակցի «Արարատը»:
8. «Արարատն», ըստ ամենայնի, տնային խաղերը կանցկացնի Գյումրիում:
Ավելի վաղ Sportx.am-ին հայտնի էր դարձել, որ Վարդան Բիչախչյանի ու մյուսների տեղափոխությունն «Արարարտ» կորոշվի առաջիկա 1-2 օրերի ընթացքում: