««Արարատն» իրեն պրոֆեսիոնալ ակումբի պես չի պահում, ստիպված եմ լինելու դիմել ՖԻՖԱ-ին». Վեսլեն Ջունիոր

Հայաստանի ավարտված առաջնությունում «Արարատի» լավագույն ֆուտբոլիստներից մեկը հարձակվող Վեսլեն Ջունիորն էր: Բրազիլացին 4 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել, սակայն հիմա վատ հարաբերությունների մեջ է ակումբի ղեկավարության հետ: Մանրամասները նա պատմել է Sportx.am-ի հետ հարցազրույցում:

— Հեռացե՞լ եք «Արարատից»:

— Ավարտվել է իմ պայմանագրի ժամկետը, բայց Հայաստանից չեմ հեռանալու մինչև աշխատավարձս չստանամ:

— Որքա՞ն ժամանակ է գումար չեք ստացել:

— Արդեն 20 օր ուշացրել են: Ցանկանում եմ, որ մամուլն անդրադառնա այդ հարցին: Սա ճիշտ վերաբերմունք չէ ակումբի կողմից: Իրենց պրոֆեսիոնալ ակումբի պես չեն պահում: Նրանք պետք է վճարեն իրենց մարզիկներին: «Արարատը» նման վերաբերմունքի պատճառով կորցրեց իր թիմի կեսը: Ակումբը պետք է վճարի գումարը, որ կարողանամ իմ երկիր վերադառնալ:

— Ի՞նչ են ասում «Արարատում», ե՞րբ են վճարելու:

— Ամեն անգամ ասում են վաղը, վաղը, վաղը… բայց երբեք չեն վճարում: Սխալ վերաբերմունք է նրանց կողմից: Մենք պրոֆեսիոնալ ենք, կատարել ենք պայմանագրով սահմանված պահանջները, բոլոր խաղերին մասնակցել ենք:

— Դուք պատրաստվո՞ւմ եք դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա:

— Ես կորցրեցի փաստաբանիս, որը պետք է դիմում ներկայացներ ՀՖՖ: Երբ նոր փաստաբանս փաստաթուղթը կպատրաստի, ըստ որի «Արարատը» չի վճարել իմ աշխատավարձը, այն կուղարկեմ ֆեդերացիա:

— Իսկ նախորդ ամիսներին «Արարատը» ժամանակի՞ն էր վճարում աշխատավարձերը:

— Այո: Բայց երկու ամիսների ընթացքում աշխատավարձի 40 տոկոսով կրճատում է եղել կորոնավիրուսի պատճառով:

— Ըստ որոշ տեղեկությունների` Ձեզ Վալերի Հովհաննիսյանն էր հրավիրել «Արարատ»: Աշխատավարձ չսատնալը կապո՞ւմ եք նրա հեռանալու հետ:

— Երբ Վալերին «Արարատում» էր, ամեն ինչ հիանալի էր, աշխատավարձերը ճիշտ ժամանակին էր վճարվում, նույնը նաև պարգևավճարները: Երբ Վալերին հեռացավ և ակումբի պատասխանատուն դարձավ Տիգրանը (Ղարաբաղցյան-խմբ.) իրավիճակը շատ բարդ դարձավ: Տիգրանը չգիտի ինչպես վարվել ակումբի հետ, որում աշխատավարձը ձգձգվում է: Եթե այսպես շարունակվի, ես իմ փաստաբանների միջոցով դիմելու եմ ՀՖՖ-ին և ՖԻՖԱ-ին:

— Եթե ​​գաղտնիք չէ, ո՞րքան էր կազմում Ձեր աշխատավարձը:

— Չեմ կարող բացահայտել, բայց այն ամսական 2000 դոլարից շատ է:

— «Արարատի» մի քանի ֆուտբոլիստներ արդեն տեղափոխվել են հայկական այլ ակումբներ: Դուք նմանատիպ առաջարկներ չունե՞ք:

— Դեռ ոչ: Բայց կարող եմ նշել, որ «Ուրարտու» տեղափոխված երկու ֆուտբոլիստներն իմ ընկերներն են Բրազիլիայից:

Հայկ Հովհաննիսյան

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball