Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատը տեղափոխվում է Հայաստան

Հայաստանի հավաքականի պաշտպան Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատը կարիերան շարունակելու է Հայաստանի առաջնությունում: Այսօր տեղեկություն էր տարածվել, որ 24-ամյա ֆուտբոլիստը միանալու է «Նոային»:

Sportx.am-ը վստահելի աղբյուրներից տեղեկացավ, որ Արարատն իսկապես միանալու է Հայաստանի գավաթակրին: Պայմանավորվածությունն արդեն առկա է:

Գործարքը մի փոքր ձգձգվելու է ֆուտբոլիստի ժամանումը Երևան կազմակերպելու բարդությունների պատճառով: Նա պետք է Կուոմբիայից Հայաստան ժամանելուն պես 14-օրյա մեկուսացում անցնի, հետո նոր կարող է միանալ իր նոր թիմին:

Այդուհանդերձ, վստահություն կա, որ պաշտպանը թիմի կազմում պատրաստ կլինի Եվրոպայի լիգայի խաղերին:

Հիշեցնենք, որ «Արարատը» վերջին 3 տարիներին հանդես էր գալիս կոլումբական «Բոյակա Չիկոյի» կազմում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով