Իտալիայում առաջարկում են Տոտտիի լեգենդար 10 համարը տալ Մխիթարյանին

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ մարզավիճակում է: «Ռոմայի» կազմում վերջին 4 խաղերում կիսապաշտպանը դարձել է 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: Այդ գոլերից երկուսը նա խփել է «Նապոլիի» ու «Ինտերի» պես ուժեղ թիմերի դարպասը: 31-ամյա ֆուտբոլիստի նման ելույթներն բարձր գնահատականի են արժանացել Իտալիայում:

Հեղիակավոր Repubblica.it կայքում նյութ է հրապարակվել, որում բազմաթիվ գովեստի խոսքեր են ասել Մխիթարյանի մասին: Հոդվածի ամենաուշագրավ հատվածը Հենրիխի խաղաշապիկի համարի վերաբերյալ է: Ներկայումս նա հանդես է գալիս 77 համարի խաղաշապիկով: Լրագրող Մատտեո Պինչին առաջարկում է լեգենդար Ֆրանչեսկո Տոտտիի 10 համարը վստայել Մխիթարյանին: Նա զարմանում է, որ մինչև հիմա որևէ մեկն այդ առաջարկը չէր կատարել: Իտալացին կարիերան ավարտել է 2017 թվականին, դրանից դրանից հետո ոչ ոք 10 համարը չի կրել:

Լրագրողը նաև հայ ֆուտբոլիստին գովում է նրա անկոտրուն բնավորություն, խաղային ինտելեկտի, տեխնիկայի և նույնիսկ այդ տարիքում զարգացման ձգտման համար: Նա առանձնացնում է լրագրողների համար «շոկային» այն պահը, երբ Հռոմ ժամանելուց մեկ ամիս անց Մխիթարյանը սկսեց իտալերեն հարցազրույցներ տալ: Նա օրինակ է բերում թուրք Չենգիզ Ունդերին, ով 3 տարի է «Ռոմայում» է, բայց մինչև հիմա կարողանում է իտալերեն միայն ասել. «Բարև, ինչպե՞ս եք»: Դա թիմում չմնալու մտքերի հետ են կապում, իսկ Հենրիխի օրինակը ցույց է տալիս, որ նա իր ապագան «գայլերի» հետ է տեսնում:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը պաշտոնապես արդեն նախնական համաձայնության է հասել, որ դառնալու է «Ռոմայի» լիիրավ ֆուտբոլիստ: Ներկայումս նա վարձակալությամբ է այդ թիմում, իսկ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին»:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball