Մեսսին ռեկորդային` 7-րդ անգամ դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկու

Իսպանիայի առաջնությունն ավարտվեց լավագույն ռմբարկուի համար հետաքրքիր պայքարով: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 25 գոլով դարձավ լավագույն ռմբարկու:

Վերջին տուրից առաջ արգենտինացուն ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային բաժանում էր ընդամենը երկու գնդակ: Այսօր աշխարհի 6-ակի լավագույն ֆուտբոլիստը երկու գնդակ ուղարկեց «Ալավեսի» դարպասը (5:0) և իր գոլերի թիվը հասցրեց 25-ի: Ավելի ուշ կայացած «Լեգանես» – «Ռեալ Մադրիդի» մրցավեճում (2:2) ֆրանսիացին գոլով աչքի չընկավ:

Այսպիսով, Մեսսին ռեկորդային` 7-րդ անգամ դարձավ Պրիմերայի լավագույն ռմբարկու: Նա այդ ցուցանիշով շրջանցեց Բիլբաոյի «Ատլետիկի» լեգենդար հարձակվող Տելմո Սարային, ով լավագույնն է դարձել 6 անգամ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball