Մխիթարյանը գոլ խփեց «Ինտերին» ու ևս մեկը կազմակերպեց, բայց «Ռոման» չհաղթեց (տեսանյութ)

Henrikh Mkhitaryan of AS Roma is challenged by Milan Skriniar of FC Internazionale and Marcelo Brozovic of FC Internazionale during the Serie A match between Roma and FC Internazionale at Stadio Olimpico, Rome, Italy on 19 July 2020. (Photo by Giuseppe Maffia/NurPhoto via Getty Images)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրի կենտրոնական երկու խաղերից մեկում «Ռոման» ընդունել է «Ինտերին»: Գրանցվել է 2:2 հաշվով ոչ-ոքի: 15-րդ րոպեին Ստեֆան դե Վրեյն առաջ է մղել հյուրերին: Ընդմիջումից առաջ (45+1) Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի զարգացրած ու Էդին Ջեկոյի հետ խաղարկած գրոհը եզրափակել է Լեոնարդո Սպինացոլան:

57-րդ րոպեին «գայլերի» հերթական գրոհի ժամանակ Մխիթարյանը արագ է արձագանքել Ջեկոյից եկած գնդակին ու գրավել Սամիր Հանդանովիչի դարպասը: Հռոմեացիների հաղթանակին խանգարել է նույն Սպինացոլան, ով 87-րդ րոպեին պարզ իրավիճակում անփույթ սխալ է թույլ տվել և խախտել խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում: Մրցավարը նշանակել է 11-մետրանոց հարված, որն իրացրել է Ռոմելու Լուկակուն:

«Ռոման» 58 միավորով մնում է հինգերորդ տեղում, «Ինտերը» չօգտվեց առաջատար «Յուվենտուսին» ընդհուպ մոտենալու հնարավորությունից, բայց 72 միավորով կրկին բարձրացավ երկրորդ տեղ:

Մխիթարյանի գոլը

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball