Նոր մրցանակներ հայկական ֆուտբոլում. հայտնի են թեկնածուների անունները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է «Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը: Մրցանակը սահմանվել է ՀՖՖ-ի կողմից և նպատակ ունի արժևորելու Հայաստանի առաջնության մասնակից ֆուտբոլիստների և մարզիչների՝ մրցաշրջանի ընթացքում ունեցած ելույթներն ու կատարած աշխատանքը:

Ի տարբերություն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» մրցույթի, այս մրցանակի հաղթողի հավակնորդների թվում չեն ընդգրկվում ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները և ազգային ու տարբեր տարիքային հավաքականները ներկայացնող մարզիչները: Հավակնորդներն են ոչ թե օրացուցային տարվա, այլ մրցաշրջանի ընթացքում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, գավաթի խաղարկությունում, ինչպես նաև եվրագավաթներում առավել աչքի ընկած ֆուտբոլիստները և մարզիչները: Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ լավագույն մարզչի հավակնորդների ցուցակին՝ այստեղ:

Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին և մարզչին ընտրելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները: Քվեարկության իրավունք ունեցող լրատվամիջոցների ցանկը՝ այստեղ:

Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք և կարող է քվեարկել միայն մեկ անգամ: Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ, իսկ լավագույն մարզչի կարգին՝ այստեղ:

Ի տարբերություն նախորդ տարիներին անցկացված մրցույթների, այս անգամ կարիք չկա քվեարկության արդյունքները փակ ծրարով ներկայացնել ՀՖՖ: Լավագույն ֆուտբոլիստի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է պարզապես լրացնել ՀՖՖ կողմից կազմված ձևաթուղթը՝ անցնելով հետևյալ հղումով, իսկ լավագույն մարզչի օգտին քվեարկելու համար՝ հետևյալ հղումով:

Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հուլիսի 29-ը՝ ժամը 18:00: Անվավեր են համարվելու այն քվեաթերթիկները, որոնք լրացված կլինեն քվեարկության կարգերի մեջ առկա դրույթների խախտումով:

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball