«Ռեալը» երկու անգամ հաշվի մեջ առաջ էր, սակայն չհաղթեց. նրա մրցակիցը դուրս մնաց Պրիմերայից (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրում չեմպիոնի կոչումն արդեն նվաճած Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել է «Լեգանեսին»: Արձանագրվել է ոչ-ոքի` 2:2:

Զինեդին Զիդանի թիմը երկու անգամ հաշվի մեջ առաջ է եղել: Իսկոյի փոխանցումներից հետո աչքի են ընկել Սերխիո Ռամոսը և Մարկո Ասենսիոն: Տանտերերը պատասխանել են Բրայան Խիլի ու Ռոժեր Ասալեի միմյանց նման գոլերով:

Այսպիսով, «սերուցքայիններն» առաջնությունն ավարտեցին 87 միավորով: «Լեգանեսը» 36 միավորով գրավեց 18-րդ տեղը և դուրս մնաց Պրիմերայից: Հատկանշական է, որ հաղթանակի դեպքում մերձմադրիդյան ակումբը կմնար Լա Լիգայում, քանի որ 17-րդ տեղը գրաված «Սելտան» (37 միավոր) չի կարողացել հաղթել հետնապահ «Էսպանյոլին» (0:0):

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball