Վիտինյո. «Հուսով եմ` կկարողանամ հայկական այս ակումբի հետ պատմություն կերտել» (տեսանյութ)

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել բրազիլացի եզրային կիսապաշտպան Վիկտոր Ուգո Կոելյո Վիեյրայի հետ։ «Ուրարտուի» ֆուտբոլիստի կարգավիճակում նա առաջին հարցազրույցն է տվել ակումբի պաշտոնական կայքին, որն էլ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․

ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Այստեղ ինձ շատ լավ եմ զգում։ Շատ ուրախ եմ, որ նման մեծ ակումբում խաղալու հնարավորություն եմ ստացել։ Հուսով եմ, որ այն ժամանակահատվածում, որը կանցկացնեմ այս ակումբում, կկարողանամ թիմի հետ պատմություն կերտել ու կյանքի կոչել առաջադրված բոլոր նպատակները»:

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանում նոր չեմ, խաղալու փորձ ունեմ։ Երբ այցելեցի «Ուրարտու» մարզահամալիր, ուրախացա, որովհետև թիմն իսկապես լավ պայմաններով ակադեմիա ունի, ենթակառուցվածքներն էլ լավն են, պրոֆեսիոնալիզմը բարձր մակարդակի վրա է։ Սա հրաշալի ակումբ է»։

ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ

«Հուսով եմ, որ մյուս մրցաշրջանը մեծ հաղթանակների ժամանակաշրջան կլինի, մենք ունենք լավ ֆուտբոլիստներ, որոնք մեծ ներուժ ունեն։ Նախամրցաշրջանային հատվածում մենք հնարավորինս ջանասիրաբար պետք է պատրաստվենք, որպեսզի կարողանանք առաջադրված խնդիրները դարձնել իրականություն»:

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի առաջնությունը բավականին լավ մրցաշար է, այստեղ հանդես են գալիս մեծ թվով լավ ֆուտբոլիստներ, թիմերը նույնպես լավն են։ Հուսով եմ, որ մյուս մրցաշրջանում մենք թիմով կկարողանանք կյանքի կոչել առաջադրված խնդիրները ու Եվրոպա լիգայի կամ Չեմպիոնների լիգայի ուղեգիր վաստակել և իհարկե հռչակվել երկրի չեմպիոն»։

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball