Պաշտոնական. «Արարատ-Արմենիայի» նախկին ավագը տեղափոխվեց «Ուրարտու» (տեսանյութ)

«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 32-ամյա պաշտպան Դմիտրի Գուզի հետ։

Ռուս պաշտպանը հայ ֆուտբոլասերին հայտնի է «Արարատ-Արմենիայում» ունեցած ելույթներից, որի կազմում երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, և մեկ անգամ՝ սուպերգավաթակիր։

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2006 թվականին։ Հանդես է եկել ռուսական «Նիկա», «Ռոտոր», «Տյումեն», «Լուչ-Էներգիա» ակումբներում։ 2018 թվականին տեղափոխվել է «Արարատ-Արմենիա», որտեղ անցկացրել է 60 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ։

«Տպավորություններս դրական են։ Մարզաբազան լավն է, այստեղ առկա են բոլոր պայմանները։ Տղաներն ինձ բավական լավ ընդունեցին։ Շատերին վաղուց եմ ճանաչում, մյուսների հետ կամաց-կամաց սկսում եմ ծանոթանալ։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի և կհաղթահարենք մեր առջև դրված խնդիրները», — երևանյան ակումբ ի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է Գուզը։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով