Ռոնալդուի դուբլի շնորհիվ «Յուվենտուսը» գրեթե ապահովեց չեմպիոնությունը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսը» 2:1 հաշվով հաղթեց «Լացիոյին»:

Թուրինցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին 51-րդ րոպեին 11-մետրանոց հարվածը հստակորեն իրացրեց, իսկ երեք րոպե անց Պաուլո Դիբալայի հետ մեն-մենակ դուրս եկան դարպասապահի դիմաց և արգենտինացին գոլը «նվիրեց» իր թիմակցին:

Խաղավերջում Սիմոնե Ինձագիի թիմը լուրջ ճնշում գործադրեց մրցակցի դարպասին և 83-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն իր վաստակած 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց: Իտալացին ու Ռոնալդուն 30-ական գոլով գլխավորում են ռմբարկուների ցուցակը:

Մաուրիցիո Սարրիի գլխավորած թիմը վաստակեց 80 միավոր, և շատ մոտ է չեմպիոնի կոչմանը: Առաջնության ավարտից 4 տուր առաջ մոտակա հետապնդող «Ինտերը» հետ է մնում 8 միավորով: «Լացիոն» 69 միավորով չորրորդն է:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball