Տրանսֆերի պաշտոնական հաստատում և ակումբի ապագա ծրագրեր. «Գանձասար-Կապանի» հայտարարությունը

«Գանձասար-Կապանը» պաշտոնապես հայտարարել է, որ սկսել է 2020-2021 թթ. մրցաշրջանի նախապատրաստությունը։

Մի քանի օրվա մարզումներից հետո, Հանքավանում անցկացել են առաջին ընկերական հանդիպումը: Չարենցավանի «Վանի» հետ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: կապանցիների կազմում աչքի է ընկել Աբդուլ Քարիմ Նիկիեման։

«Գանձասար-Կապանի» շարքերը համալրել է նիգերիացի կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օման, որի հետ ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել: Ավելի վաղ մոտալուտ տրանսֆերի մասին հայտնել էր Sportx.am-ը: Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկում»։ Առաջիկայում ևս նոր համալրումներ կլինեն:

Արմեն Պետրսյանի թիմը հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի հուլիսի 25-ին, ժամը 18:00-ին՝ «Ուրարտու» ակումբի մարզադաշտում: Կմրցեն «Ուրարտուի» հետ:

Հուլիսի 27-ից «Գանձասար-Կապանը» մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Հանքավանում, որի ընթացքում նախատեսված է ևս երկու ստուգողական հանդիպում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball